Զեկոյց «Ն. Գիւլբենգեան» Դպրոցից

Հ. Բ. Ը. միութեան «Գիւլբենգեան» հիմնարկութեան նախաձեռնութեամբ՝ ժամանակին Թեհրանի, Օսթադ Նեջաթօլլահի (նախկին՝ Վիլլա) փողոցում գնւեց 4475 քառ. մետր հողամաս, որի մի մասի վրայ կառուցւեց «Նւարդ Գիւլբենգեան» տարրական դպրոցը:

1965 թ.-ի մարտ ամսին կատարւեց հողամասի հիմնօրհնէքը ձեռամբ՝ լուսահոգի Տ. Արտակ արք. Մանուկեանի եւ նւիրատու կնքահայրերի ներկայութեամբ:

Դպրոցը սկսեց իր աշխատանքը 1966-67 ուս. տարւայ սեպտեմբերի 23-ին՝ 226 աշակերտներով: Աշակերտների թիւը բարձրանալով հասել էր մինչեւ 702-ի: Դպրոցի առաջին տեսչուհին է եղել օր. Անժէլ Օհանեանը, իսկ յետոյ վարել են ոչ-հայ տեսուչներ:

2016-17 ուս. տարեշրջանում դպրոց են յաճախում 96 աշակերտներ:

Այս տարի տօնելու ենք դպրոցի 50-ամեակը, որի յանձնախումբը իր աշխատանքն սկսել է փետրւար ամսից:

Դպրոցի պետական տեսուչն է՝ պրն. Ջաւադ Օշալը

և փոխտեսչուհին՝ տկն. Լեռնիկ Նազարեանցը:

Հայ ուսուցչական կազմն է՝ Հայոց լեզւի եւ կրօնի ուսուցչուհիներ՝ Արմինէ Մինա եւ Լիդա Ասաւիրդեան: Գրադարանապետ եւ լաբորատորիայի պատասխանատու՝ Թինա Վարդանեանց: Նկարչութեան ուսուցչուհի եւ գրասենեակի օգնական Ալենուշ Թորիկեան: Մարզիչ՝ Վարազդատ Խեչոյեան:

Ծնողական խորհրդի ընտրութիւնը տեղի ունեցաւ սեպտեմբերի 28-ին եւ ընտրւեցին հետեւեալ անձիք՝ Անգինէ Բէյքի, Վահիկ Զարգարեան, Ալինա Յովսէփեան, Յասմիկ Աւանէսեան, Անի Մելքոն, Էւլին Ասատրեան, Շանթ Հախվերդեան, Վոլգա Միրիջանեան եւ Սաքօ Մատթէոսեան: