Զեկոյց Հայոց Ազգային «Ռոստոմ» դպրոցից

Թեհրանի հայաբնակ քաղաքամասերից մէկն է Բահար (Խանասոր) քաղաքամասը, որի հիմքը դրւել է 1930-ական թւականներին:

Քաղաքամասը Թեհրանի 7-րդ շրջանի մաս է կազմում:

«Ռոստոմ» դպրոցը հիմնադրւել է 1952 թւականին: 

«Ռոստոմ» ազգային տղայոց տարրական դպրոցը ներկայ (2016-2017 ուս. տարեշրջանում) ունի 80 աշակերտներ: Դպրոցի աշակերտներն ամէն օր խանդավառութեամբ յաճախում են դպրոց: Նախքան դասերի սկսելը կատարում են Տէրունական աղօթքը, պետական հիմնը եւ մարզական շարժումներ, ապա բարձրանում են դասարան:

«Ռոստոմ» տղ. դպրոցի տեսչի պարտականութիւնը վարում է պրն. Մաշհադին

և փոխտեսչուհին տկն. Ժենիա Սուքիասեանն է:

Հայ ուսուցիչ-ուհիների կազմն է՝ Քամելիա Շիրւանեան, Հիլդա Յարութիւնեան, Հելէն Այվազեան և Արբի Շահնազարեան:

2016-2017 ուսումնական տարեշրջանի ծնողական խորհրդի անդամներն են՝ Գրետա Հախբանդեան, Շահէն Բաղդասարեան, Մելինա Վարդանեան, Օդետ Վարդանեան, Էլմա Թումանեան, Էմինէ Խանբաբայեան, Համլետ Քիայեան, Արթին Սիմոնեան և Ռաշէլ Սիմոնեան:

Դպրոցս օժտւած է 6 դասարաններով, տարրալուծարանով, գրադարանով, սրահով, մարզական սենեակով, բուֆէով, առողջապահական սենեակով, սայթով: