Զեկոյց Հայոց Ազգային «Արաքս» Դպրոցից

1951-52 թւականներին Թեհրանի Իւսեֆաբադ թաղամասում, որը դեռեւս ամայի տարածութիւն էր ու համարւում էր Թեհրանի արւարձաններից մէկը, բնակութիւն են հաստատում հիմնականում Բեհջաթաբադի կացարաններից ցրւած հայ գաղթական գիւղացի ընտանիքներ, որոնց թիւը 1953 թւականին, մի քանի հարիւրի էր հասնում:

1953 թւականի սեպտեմբերին, մի խումբ թաղեցիների նախաձեռնութեամբ, վարձու հինգ սենեականոց մի շէնքում հիմնադրւում է «Արաքս» դպրոցը:

1955-56 թւականներին, ժամանակի կառավարութեան պահանջով Բեհջաթաբադի հիւղակներում ապաստան գտած հայ ընտանիքները տեղահանւում են եւ այդ պատճառով էլ ընտանիքների մի մասը փոխադրւում է Իւսեֆաբադ թաղամաս: Շրջանի հայութեան աճը ազդում է «Արաքս» դպրոցի աշակերտութեան թւի վրայ:

Հետագայ 50-ական թւականների վերջին տարիներին, դպրոցը տեղակայւում է Նադեր Շահ (Միրզայէ Շիրազի) պողոտային կից փողոցներում գտնւող առանձին վարձու շէնքերում՝ տղայոց եւ օրիորդաց առանձին բաժիններով: Աշակերտութեան թիւը այդ տարիներին հասնում է 712-ի:

Դպրոցի տարրական եւ միջնակարգի Ա բաժինների պետական տեսուչ՝ Անի Մանուկեան:

Փոխտեսուչ՝, Փոլետ Աղախանեան,

պետական փոխտեսուչ՝ Գայիանէ Ազիզեան:

Մայրենի լեզւի եւ կրօնի ուսուցիչ՝ Աստղիկ Թորոսեան: Մայրենի լեզւի ուսուցիչ՝ Անետ Ղազարեան: Կրօնի եւ հայոց պատմութեան ուսուցիչ՝ Սիլւա Գրիգորեան: Պետական մարզանքի ուսուցիչ՝ Ալինա Յարութիւնեան: Նկարչութեան ուսուցիչ՝ Թինա Կարապետեան: Երգերաժշտութեան ուսուցիչ՝ Մեղեդի Եղնազարեան: Գրադարանավար՝ Իւետ Մուրադխանեան:

Ծնողական խորհուրդի անդամներն են՝տիկնայք՝ Արազ Սիմոնեան, Մելինէ Ղարիբեան, Թալին Բաղումեան, Սայթել Ջահանի, Կարինէ Ալլահվերդեան, Թալին Բաղդասարեան, Նարինէ Ազալբար, Մարինա Պօղոսեան, Լիդա Պիլիպոսեան:

2016-17 ուսումնական տարում դպրոցի տարր. բաժնում սովորում են 123, իսկ միջն. Ա բաժնում 72 հոգի: