Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Նախագահական ընտրութիւնների կապակցութեամբ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների կապակացութեամբ, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի նախաձեռնութեամբ, շաբաթ մայիսի 13-ին ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր խորհրդակցական հանդիպում, որին մասնակցում էին թեհրանահայ համայնքի ազագյին-հասարակական կեանքի ակտիւիստները, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները, իրանահայ մամուլի ներկայացուցիչներն ու տարբեր ոլորտների մասնագէտներ:

Խորհրդակացական հանդիպման նպատակն էր դոկտ. Կարէն Խանլարեանի կողմից մշակւած իրանահայութեան պահանջների փաթեթի քննարկումը, որը նախատեսւում է ներկայացնել նախագահութեան բոլոր 6 թեկնածուներին:

Հանդիպման սկզբում դոկտ. Խանլարեանը նախ ներկայացրեց հանդիպման նպատակը՝ նշելով, որ ինքը եւ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանն այս ընթացքում հանդիպել են կրօնական միւս փոքրամասնութիւնների ներկայացուցիչերի հետ: Այդ հանդիպումների արդիւնքում պարզ է դարձել, որ ընտրութիւնների հետ կապւած գրեթէ բոլորն ունեն նոյն մօտեցումները եւ փորձում են պահպանել դրական չէզոքութիւն՝ ակտիւ կապ պահպանելով բոլոր թեկնածուների հետ:

Ապա Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանն անդրադառնալով թեկնածուների նախընտրական շտաբների կողմից իրանահայութեան հետ հանդիպման ցանկութիւններին նշեց. «Յարգելով ժողովրդի անհատական որոշումը, որպէս իրանահայ կառոյց, մտածում ենք այնպէս ընթանալ, որ յստակ կողմնորոշում չցուցաբերենք եւ հիմնականում կենտրոնանք պաշտպանելու մեր իրաւունքները, այն առանցքային իրաւունքները, որը գիտենք, որ Իրանի քաղաքական դաշտում բխելով Իրանի Սահմանադրական օրէնքից, կը ծառայի յօգուտ մեզ: Ուստի՝ հանդէս ենք գալիս դրական չէզոքութեամբ եւ արձագանգել ենք թեկնածուների մեզ հետ հանդիպման ցանկութեանը, ընդգծելով որ համահաւասար հնարաւորութիւն ենք ընձեռնում բոլոր թեկնածուների, ինչու չէ իսլամական քաղխորհուրդների թեկնածուների համար եւ առիթ ենք տւել սեղմ շրջանակներում հանդիպումների, որպէսզի ներկայացնենք մեզ յուզող հարցերը եւ առաջարկութիւնները»:

Ռոբերտ Բեգլարեանի լուսաբանական ելոյթից յետոյ դոկտ. Կարէն Խանլարեանն ընթերցեց նախագահութեան թեկնածուներին ներկայացւող իրանահայութեան պահանջների փաթեթը, որը բաղկացած էր երկու հիմնական գլուխներից: Առաջին բաժնում ներկայացւած էին համաիրանական եւ միջազգային խնդիրների հետ կապւած պահնջները, իսկ երկրորդ բաժնում՝ համայնքային խնդիրների հետ կապւած պահանջները:

Դրանք վերաբերում էին ամենատարբեր ոլորտներին ու խնդիրներին՝ սկսած հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումից, մինչ կրօնական փոքրամասնութիւններին յատկացւելիք ֆինանսական յատկացումներն ու դատա-իրաւական խնդիրները:

Ծաւալւած քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին փաթեթի հետ կապւած իրենց նկատառումները, դիտարկումներն ու բարեփոխումների առաջարկները:

Որոշւեց, որ փաթեթն իրանահայ երեք թեմերի, գործող միութիւնների եւ մամուլի ներկայացուցիչների անունից փոխանցւի նախագահութեան բոլոր թեկնածուների նախընտրական շտաբներին:

Փաթեթի պարսկերէն տարբերակը կարող էք տեսնել այս լուրի պարսկերէն բաժնում:

Լուրը քաղւել է «Ալիք»-ից

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ