Զեկոյց Հայոց Ազգային «Նայիրի» Տարրական Դպրոցից

1954-55 թւականին Սասուն քաղաքամասի մի խումբ հոգատար ազգայիններ եւ թաղաբնակ հայրենակիցներ՝ դոկտ. Սուլթան Ամիրեանի, պրն. Արտաւազդ Խաչիկեանի (Բանդարեանի), Սարդար Ղադիմեանի, Արամ եւ Սաւուղ Քեշիշեանների եւ Վարդան Աբուլեանի ջանքերի շնորհիւ հիմքը դրւեց Զարքեշ թաղամասում «Նայիրի» ազգային դպրոցի, որի հիմնադիր տեսուչն էր Յովհաննէս Տէր. Պետրոսեանը, իսկ արտօնատէրը՝ Ներսէս Սագինեանը:

Դպրոցն այժմ տղայոց է, ունի վեց դասարան. առաջինից մինչեւ վեցերորդ: Դասարանները մէկական են եւ աշակերտութեան ընդհ. թիւը 92 հոգի է: 

Դպրոցի տեսուչն է պրն. Մեհդի Աբուին, որը արդէն 30 տարի է ծառայում է դպրոցում:

Փոխտեսչուհիներն են տկն. Արտեմիս Մկրտչեանը եւ տկն. Հրանուշ Սարգսեանը:

Հայոց լեզւի ուսուցչուհիներն են՝ տկն. Մադլէն Մանուկեանը, որը դասաւանդում է Ա, Բ, Գ եւ Դ դասարաններում, տկն. Մելինէ Կարապետեանը, որը դասաւանդում է Ե դասարանցիներին,  իսկ օրդ. Անահիտ Զարգարեանը դասաւանդում է վեցերորդներին:Գրասենեակի պատասխանատուն է տկն. Հելէն Այւազեանը, իսկ մարզանքի ուսուցչուհին՝ տկն. Արեւիկ Ամրանեանը:

Դպրոցի աշխատաւորն է տկն. Քարոլին Դաւթեանը, իսկ պահակ՝ պրն. Անդրէ Դաւթեանը:

 2016-2017 ուսումնական տարեշրջանի ծնողական խորհրդի անդամներն են՝ Արազ Մատթէոսեան, Արմէն Շահիջանեան, Մարօ Թորոսեան, Ռուբինա Մկրտչեան, Հիլդա Մատթէոսեան, Սալի Այվազեան, Արփի Ալլահվերդեան և Ռաշէլ Ահմանդ:

2016 թւականի սեպտեմբերին տօնւեց դպրոցի հիմնադրման 60-ամեակը: 

Տպագրւել է նաև դպրոցի 60-ամեակին նւիրւած գիրքը:

Դպրոցում իրականացւել են հետևեալ աշխատանքները՝

- Բողբոջների առաջին օրը դպրոցում

- Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն

- Մարզական Օլիմպիադայի մրցութիւններ

- Նոր Տարւայ դիմաւորում

- Աշակերտները մասնակցել են գրքի ցուցահանդէսին

- Մասնակցել են Ս. Հաղորդութեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցում

- Այցելել են հրշէջ կայան 

- Մասնակցել են աղբերի վերարտադրման աշխատանքին