Զեկոյց Հայոց Ազգային «Շանթ» Դպրոցից

Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասի 2-րդ 16 մետրանոց պողոտայի Շահիդ Ռահմաթի փողոցում՝ 1965 թւականին, մի շարք անհատների ջանքերի շնորհիւ հիմնադրւել է հայոց ազգ. «Սեթայէշ» երկսեռ տարրական դպրոցը, որի շէնքը վարձւել է քաղաքամասի մի շարք բարերար եւ մշակութասէր անձնաւորութիւնների միջոցով:

Առաջին տարին դպրոցը անւանակոչւել է «Սեթայէշ»:  Առաջին տեսուչն է եղել Մոհամմադ Սեթայէշը (1965-66), իսկ որպէս հայ տեսչուհի՝ Անուշ Շահբազեանը (1980-84):

1966 թւականին անւանափոխւել է «Մազիար»-ի: Դպրոցի կառոյցը «Մազիար» անունով իր աշխատանքը շարունակել է մինչեւ 1980 թւականը, այնուհետեւ դպրոցի ժամանակի տեսչուհու եւ ծնողական խորհրդի ջանքերի շնորհիւ վերանւանւել է «Շանթ»-ի, անւանի գրականագէտ Լեւոն Շանթի յիշատակին:

2011 թւականից «Շանթ-Մարիամեան» դպրոցները միաւորւել եւ կոչւում է «Շանթ-Մարիամեան» կրթահամալիր:

2016-2017 ուսումնական տարեշրջանի դպրոցի տեսուչն է՝ Համիդ Թէյմուրին

փոխտեսչուհին՝ Սիլւանա Աւասափեանը

գրասենեակի եւ համակարգչի պատասխանատուն է Թալին Սաֆարեանը, հայոց լեզւի ուսուցչուհիներն են՝ Անուշա Աւանէսեանը եւ Շարիս Մելքոմ-Աբգարը, մարզանքի ուսուցչուհին է Արեւիկ Ամրանեանը՝ օժանդակութեամբ Հենրիկ Պետրոսեանի, պահակն է Ռուբիկ Խոդաղուլեանը եւ նրա տիկին՝ Անահիտ Բաբախանեանը:

«Շանթ- Մարիամեան» դպրոցների ծնողական խորհրդի անդամներն են՝ Ռուբինա Մինասեանը, Արա Շահվերդեանը, Քրիստինէ Սոլէյմանին, Հարմիկ Սարգսեանը, Ժանետ Ծատուրեանը, Ալենուշ Համբարչեանը, Անի Բոնիադեանը, Հենրիկ Ղազարեանը, Քաթրին Իսմայիլեանը:

«Շանթ» տարրական դպրոցի աշակերտութեան ընդհանուր թիւը 120 հոգի է, բաժանւած  են վեց դասարաններում:

Հայոց ազգային «Շանթ» դպրոցի ընթացիկ  տարեշրջանի աշխատանքներն են եղել՝

- 27 օգոստոսին Ա դասարանի ծնողների համար կազմակերպւել է դասախօսութիւն «Ընտանիք» թեմայով՝ տկն. Գեդայլու խորհրդատւական դասախօսութեամբ:

-21 սեպտեմբերին՝ «Բողբոջների տօն» դպրոցի վերամուտի նախօրեակին՝ առաջին դասարանցիների համար:

- 24 սեպտեմբերին՝ տեղի է ունեցել «Շանթ-Մարիամեան» դպրոցների տարեմուտի ծրագիրը:

- Աշակերտները մասնակցել են Ս. Հաղորդութեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում

- Մասնակցել են մարզական Օլիմպիադային

- Այցելել են գրքի ցուցահանդէս