Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Զեկոյց «Մարիամ» Կրթական հաստատութիւնից

«Մարիամ» կրթական հաստատութիւնը հիմնադրւել է Հայ Կաթողիկէ եկեղեցու շնորհիւ՝ 1938 թւականին, Սպահանում՝ Նոր Ջուղա եւ հինգ տարի անց փոխադրւել է Թեհրան:

Սկզբնական շրջանում հաստատւած էր Նոֆլլոշաթօ պողոտայում, սակայն եւ աշակերտների թիւը աճելով՝ որոշում կայացաւ, որ մի մեծ ու յարմար վայր ապահովել եւ 1943 թւականին գնւեց ներկայ հողամասը՝ բարերարների եւ եկեղեցու օգնութեամբ եւ հիմնադրւեց դպրոցը, որը մինչ այսօր ղեկավարւում է Հայ կաթողիկէ եկեղեցու քոյրերի միջոցով: Ներկայում քոյր Մարիէտ եւ քոյր Ռեբեկայի ջանքերով՝ աշխատում է «Մարիամ» կրթական հաստատութիւնը: 

Համալիրը բաղկացած է 3 բաժիններից՝ աղջկանց եւ տղայոց առանձին դպրոցներ տարրական եւ միջնակարգ օղակներով եւ մանկապարտէզ-նախակրթարան, որոնք ամբողջութեամբ գտնւում են առաքինազարդ քոյրերի տնօրէնութեան եւ հսկողութեան ներքոյ:

Տղայոց բաժին

«Մարիամ» դպրոցի տղայոց բաժնի 2016-2017 տարեշրջանի տեսուչն է պրն. Զամանեանը, որը առաջին տարին է որ պաշտօնավարում է դպրոցում: Փոխտեսուչն է պրն. Անդրանիկ Իփրանոսեանը՝ 18 տարւայ  աշխատանքային փորձով եւ արդէն 5 տարի է, որ աշխատում է դպրոցում:

Դպրոցն ունի երեք օղակի աշակերտութիւն՝ տարրական, միջնակարգի Ա եւ Բ բաժին եւ ունի երեք հայոց լեզւի ուսուցիչներ: Տարրական օղակում դասաւանդում են տկն. Արմենուհի Սինանեանը եւ տկն. Մադլէն Ալլահվերդեանը, իսկ միջնակարգ օղակում՝ տկն. Նարինէ Իսախանեանը:       

                                      

«Մարիամ» դպրոցում կրօնի առարկան դասաւանդւում է  քոյր Ռեբեկայի, քոյր Մարիէտի եւ Տ. Արիստակէս քահանայի միջոցով:                                                              

«Մարիամ» կրթ. տղայոց բաժինը 2016-2017 ուս. տարեշրջանում ունի 137 աշակերտ-աշակերտուհիներ, որոնք բաժանւած են 11 դասարանների, հետեւեալ կարգով՝   

Ա տարրական՝ 10 հոգի

Բ տարրական՝ 13 հոգի

Գ տարրական՝ 13 հոգի

Դ տարրական՝ 7 Հոգի

Ե տարրական՝ 9 հոգի

Զ տարրական՝ 9 հոգի

7-րդ դասարան՝ 26 հոգի

8-րդ դասարան՝ 13 հոգի

9-րդ դասարան՝ 10 հոգի

10-րդ դասարան՝ 10 հոգի

Գ միջնակարգ՝ 17 հոգի

Տղայոց բաժնի 2016-2017 տարեշրջանի ծնողական խորհրդի անդամներն են՝  

Ալենուշ Ղարախանեան՝ նախագահ, Առլետ Մատթէոսեան՝ փոխնախագահ, Ժանետ Թահմազեան՝ քարտուղար, Քարմէն Յակոբեան՝ խորհրդատու, Գիտա Եասերի, Անի Բաբախանեան, Ալիս Ասատրեան

Աղջկանց բաժին

Ներկայում հայերէն դասաւանդող ուսուցիչներն են՝ Արմենուհի Սինանեանը, Ստելլա Ասլանեանը, Նորա Մովսիսեանը, Մանիֆա Յարութիւնեանը եւ Աննա Զարգարեանը:

Իսկ կրօնը սովորաբար դասաւանդւում է առաքինազարդ քոյրերի միջոցվ:

Դպրոցում աշխատում են երկու պետական հայ ուսուցիչներ՝ Ռիմա Սարգսեանը եւ Հիլիետ Ծատուրեանը:

Ծնողական Խորհրդի անդամներն են՝ Կարինէ Դաւթեանը, Օդետ Բաբումեանը, Մարինա Յարութիւնեանը, Քարլա Մարտիրոսեանը, Քլարիս Մատթէոսեանը, Ռոբերտ Կարապետեանը եւ Սերոժ Խանբաբայեանը: 

Դպրոցիս տնօրէնն է՝  Ֆարիդէ Ջամալին 

Փոխտնօրէններ՝ Քոբրա Դոլաթխահ եւ Էլւին Շիրւանեան:   

Դպրոցի աշակերտութեան թւային պատկերը 2016-17 ուումնական տարեշրջանում՝

Ա  դասարան՝ 9 հոգի  

Բ  դասարան՝ 5 հոգի

Գ դասարան՝ 8 հոգի

Դ դասարան՝ 8 հոգի

Ե դասարան՝ 9 հոգի

Զ դասարան՝ 11 հոգի 

Է դասարան՝ 9 հոգի 

Ը դասարան՝ 10 հոգի 

Թ դասարան՝ 11 հոգի 

Ժ ուսողական՝ 14 հոգի

Ժ գրաֆիկ՝ 10 հոգի 

Ժ հաշւապահական՝ 4 հոգի 

Գ ուսուղական՝ 8 հոգի 

Գ փորձառական՝ 3 հոգի 

Գ գրաֆիկ՝ 4 հոգի

Ընդհանուր թիւ՝ 123 հոգի

Դպրոցիս աշակերտները  Ս. Հաղորդութիւն են ստանում յարակից Ս. Յովսէփ մատուռում, որտեղ նաեւ ժամանակ առ ժամանակ կայանում է կրօնի դասընթացները: Մատուռը ճանաչւած է նաեւ «Մարիամ» դպրոցի Տիրամօր մատուռ անունով:

Իրականացւող աշխատանքներ

- Մշակոյթի օրւայ եւ շաբաթւայ հանդիսութիւններ եւ մասնակցութիւն՝ Գրքի ցուցահանդէսին:

- Մանուկների օրւայ նշում:

- Ուրախ ժամանցի կազմակերպում՝ աշակերտների համար:

- Կազմակերպւել է երեք օղակների արտադպրոցական աշակերտական արշաւներ:

- Միջնակարգ օղակի աշակերտները այցելել են ինքնաշարժեր արտադրող «Սայփա» ընկերութիւն:

- Դպրոցի երեք օղակի մարզական խմբերը մասնակցել են մարզական մրցութիւններին, որը կազմակերպւել էր 3-րդ շրջանի կրթադաստիարակչական հաստատութեան կողմից եւ ունեցել են փայլուն արդիւնք՝ բոլոր մարզաձեւերում:  

- Տօնւել են Նոր տարւայ, Ս. Ծնունդ եւ Մկրտութեան տօները եւ օրւայ առիթով կապոցներ են բաժանւել աշակերտներին:

- Աշակերտները մասնակցել են Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած արշաւներին՝ «Արարատ» մարզաւանում, որը շարունակւելու է ապագայում:

- Տօնւել է Իսլ. յեղափոխութեան մեծարման տօն՝ 22 բահմանը:

- Մասնակցութիւն՝ Հ.Մ.Ա.Կ.-ի մարզական Համադպրոցական խաղերին:

- Մասնակցութիւն՝ Ապրիլ 24-ի՝ Մեծ Եղեռնի Բիւրաւոր Նահատակների մեծարման ծրագրերին:

- Մասնակցութիւն՝ երգի, նկարչութեան, նւագարանի եւ ասմունքի փառատօներին:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ