Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Չորեքշաբթի 3 Մարտ 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Մշակոյթների Մերձեցման եւ Համամետութեան Միջազգային Հիմնարկի տնօրէն Սէյեդ Ջամալէդին Շամսը Սրբազան հօրը հրաւիրելու «Աշխարհի փրկչի երկարակեցութեան գաղտնիք» անունը կրող համագումարին։

Պրն. Շամսին եւ իր պատւիրակութեանը դիմաւորեց Սրբազան հայրը իր գրասենեակում։ Հանդիպման ընթացքին քննարկւեցին Իսլամ-Քրիստոնեայ կրօնների հաւատքի հասարակաց կէտերը, որոնք նպաստում են երկու մշակոյթների ու ժողովուրդների մերձեցման ու բարեկամութեան։

Սրբազան հայրը յընթացս զրոյցի կարեւորեց երկու ժողովուրդների հաւատքի ընծայումը առ սեփական սուրբ գրքերի, որոնց միջոցով իւրաքանչիւրը կը ծանօթանայ Աստծու կողմից ուղարկւած մարգարէներին եւ պատւիրաններին։

Սրբազան հայրը նաեւ կարեւորեց միաստւածեան կրօնների (մովսիսականութիւն, քրիստոնէութիւն, իսլամութիւն) համատեղ համագործակցութիւնը, որով կը կարողանան դիմագրաւել անաստւած աշխարհից հնչեցրած մարտահրաւէրներին։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ