Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախմբի երկամեայ գործունէութեան ամփոփ զեկոյց

Ստորև ներկայացնում ենք Թեմական Խորհրդի կազմից կեանքի կոչւած Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախմբի երկամեայ գործունէութեան ամփոփ զեկոյցը:

Յանձնախմբի այս շրջանի կազմի անդամներն են եղել՝

- Արման Բանդարի՝ ատենապետ

- Արմենակ Արթունեան՝ քարտուղար

- Շահէն Միրզայեանս՝ նիւթականի պատասխանատու

- Արտաշէս Իսկանդարեան՝ խորհրդատու

- Սիւնէ Յովսէփեան՝ խորհրդատու

- Վարդան Դաւթեան՝ գործավար

Սոյն շրջանի կատարւած աշխատանքները բաժանւել են եօթ (7) գլուխների ըստ հետևեալի՝

1- Նահատակների ու անձնուրացների տւեալների և հասցէների ամբողջացում

Յանձնախումբս վերջնականապէս հաւաքագրել ու ճշտումներ է մտցրել վերոյիշեալների (նահատակ և ընտանիքներ, ազատորդի, անձնուրաց վիրաւորներ, անհետ կորածներ) տւեալներում ու հասցէներում:

2- Արխիւների հաւաքագրում

Ըստ որոշման՝ մեր տրամադրութեան տակ եղած և այլ աղբիւրներից մինչ օրս ձեռք բերւած բոլոր տեսագրութիւնները (հարցազրոյցներ, նահատակների յուղարկաւորութիւններ, ազատորդիների վերադարձի համայնքային դիմաւորումներ, Ազգային իշխանութեան պատերազմի օժանդակութիւններ,արհեստաւորների ռազմաճակատ մեկնումներ և այլն) ըստ թւականի ու դէպքերի դասակարգւել ու պահպանւում են: Սոյն գործի արդիւնաւորմանը որպէս արհեստավարժ մասնագէտ մեզ օժանդակել է պրն. Կարէն Մնացականեանը:

3- Տեսագրութիւններ նահատակների ընտանիքներից

Հայ նահատակների յիշատակը վառ պահելու և նրանց անհատականութեան գծերը, նահատակութեան որպիսութիւնը արձանագրելու համար կազմակերպել էինք տեսագրւող հարցազրոյցներ նահատակների ծնողների հետ. սկզբնական շրջանում «Բոնիադէ Շահիդ»-ի կողմից նոյնանման գործի համար նշանակւած ներկայացուցիչների գործակցութեամբ, ապա այն կատարել ենք սեփական միջոցներով. սոյն տեսագրութիւնները ևս ամբողջութեամբ պահպանւում են:

4- Բաղէ Մուզէ (8-ամեայ պատերազմի առնչւող թանգարանային համալիր)

Ստեղծւած կապերի ու յարաբերութիւնների շնորհիւ որոնք առաջացել էին «Ռահիանէ Նուր» պատերազմական շրջաններ այցելութիւնների հետևանքով՝ սոյն համալիրի մշակութային բաժնի պատասխանատուների հետ խորհրդակցական նիստերի ընթացքում առաջարկել էինք պատերազմին փոքրամասնութիւնների մասնակցութիւնը ներկայացնող դահլիճում մենք, որպէս հայ փոքրամասնութիւն մեր սեփական բաժինն ունենանք. առաջարկը հաւանութեան արժանացաւ «Բաղէ Մուզէ»-ի պատկան բաժնի կողմից և հաստատւեց նաև Թեմական խորհրդի միջոցով:

Յանձնախմբի ընկերները այցելելով նահատակ ընտանիքներին նրանց նահատակւած որդիներից մնացած անձնական իրերը (զինւորական հագուստ, գլխարկ, գնահատագրեր, դպրոցական կամ միութենական վկայագրեր և այլն) հաւաքելով ու ցանկագրելով՝ այն տրամադրել ենք թանգարանի տւեալ բաժնին, որոնք արդէն իսկ տեղադրւել են համապատասխան բաժնում: 

Մինչ այժմ մեզ յաջողւել է 12 ընտանիքներից հաւաքագրել վերոյիշեալ յիշատակները:

5- Այցելութիւններ

Նոր Տարւայ առիթով յունւարի 1-ին Սրբազան Հօր, Մակար Սրբազանը և ԿՕՄ-ի ու Թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ այցելել ենք երեք անձնուրաց ու երկու նահատակ ընտանիքների, որոնք մինչ այժմ առիթ չէին ունեցել վայելել իրենց հոգևոր առաջնորդի ներկայութիւնը ու այցելութիւնը մեծ խանդավառութիւն ու հոգեկան բաւարարութիւն առաջացրեց այս ընտանիքների մօտ:

Պետական պաշտօնեաների, հայաշատ քաղաքամասերի քաղաքապետերի ու այլ պատասխանատուների այցեր են տեղի ունեցել յատկապէս հայ նահատակների ընտանիքների բնակարաններ որոնցից ամենագլխաւորը երկրի առաջնորդի անակնկալ այցելութիւնն էր նահատակ Ալէն Ապկար Շահնազարեանի մօր տունը:

Հարկ է նշել, որ իւրաքանչիւր պետական պաշտօնեայի կատարած այցելութեանը յանձնախմբի անդամները ևս ներկայ են գտնւել հիւրընկալ ընտանիքի բնակարան:

6- Այցելութիւն Հայկաշէն

Հայկաշէնի հայ կաթողիկէ եկեղեցու 45-ամեակի առիթով հայ անձնուրացների և նահատակների ընտանիքներին Հայկաշէն հրաւիրելու կաթողիկէ եկեղեցու վարչութեան դիմում-առաջարկին ընդառաջելով և Թեմական խորհրդի իրազեկութեամբ ու թոյլտւութեամբ՝ 2016 թւականի օգոստոսի 24-ից 27-ը՝ երեք օրերի ընթացքում՝  համագործակցելով հայ կաթողիկէ եկեղեցու վարչութեան հետ, կազմակերպել ենք այդ այցը, որին մասնակցել են 110 հոգի:

Այս օրերի ընթացքում հաճոյական առիթների կողքին մասնակցել ենք Հայկաշէնի տարածքում գտնւող գլխաւոր փողոցների Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած անւանակոչութեան պաշտօնական ծրագրին, որին ներկայ էին պետական հիւրեր: Իսկ յաջորդ օրը ծրագրին մասնակցեցին «Նուր» և «Մահմուդաբադ» քաղաքների քաղաքապետերը, զինւորական պաշտօնեաները,«Նուր»-ի «Բոնիադէ Շահիդ»-ի ղեկավարը, նահանգապետը, հոգևորականները և այլ անհատներ:

Այս ծրագրին յանձնախմբիս անդամների կողմից պետական հիւրերին սպառիչ տեղեկութիւններ փոխանցւեց Իրան-Իրաք պատերազմին իրանահայութեան բերած մասնակցութեան առնչութեամբ. իսկ ընթացքում ներկայացւեց յանձնախմբի կողմից նոյն առիթով պատրաստւած տեսաժապաւէնը և մեծ հիացմունք առաջացրեց պետական այրերի մօտ:

Ըստ ամենայնի, ճամբորդութիւնը մեծ խանդավառութիւն էր ստեղծել յատկապէս մասնակից ընտանիքների մօտ:

7- Յարաբերութիւն «Բոնիադէ Շահիդ»-ի հետ

Պարտադրեալ պատերազմի գերեվարութիւնից տուն վերադարձած հայ ազատորդիների համար նախորդ շրջանի յանձնախմբի գործունէութեան ժամանակ առաջնորդարանի դահլիճում կազմակերպել էինք վերոյիշեալների մեծարման երեկոյ, որին մասնակցել էին համայնքում գտնւող 12 ազատորդիներ:

Սոյն ծրագրին հրաւիրւել էին պետական պաշտօնեաներ Թեհրանի քաղաքային խորհրդից, Իսլամական յեղափոխութեան անձնուրացների հաւաքականութիւնից, հոգևոր դասից և...

Միջոցառմանը ներկայ էր յատկապէս Թեհրանի «Բոնիադէ Շահիդ»-ի ղեկավար դոկտ. Սամիմին և նոյն կազմակերպութեան հայ պաշտօնեայ պրն. Արբի Թէյմուրեանը:

Այդ երեկոյթը խթան հանդիսացաւ որպէսզի պրն.Սամիմինհայ անձնուրացների ու նահատակների դժւարութիւններին վերահասութիւն տալու խոստումներ անի: Յետագայում պրն.Սամիմիի ցանկութեամբ սուրբ տօների առիթով եղան այցելութիւններ Ազգային Առաջնորդարան, որի ընթացքում պրն. Արբի Թէյմուրեանին ներկայացրեց որպէս իր խորհրդատուն փոքրամասնութիւնների կռւից տուժածների խնդիրներին վերահասութիւն տալու համար:

Պրն. Թէյմուրեանի սոյն պաշտօնին նշանակելու հանգամանքը պատեհ առիթ ստեղծեց որպէսզի իրենց օրինական իրաւունքներից զրկւած կամ օրէնքներից անտեղեակ անձնուրացներին ծանօթացնել պրն. Թէյմուրեանի հետ:

Արդէն իսկ երեք ընտանիք ներկայացւել են «Բոնիադէ Շահիդ», իրենց իրաւունքների վերականգնման համար. իսկ երկու ազատորդու պրն. Թէյմուրեանի ջանքերի շնորհիւ անվերադարձ նիւթական յատկացում է կատարւել:

Հայ Անձնուրացների Յանձնախումբ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ