Այցելութիւն Առաջնորդ Սրբազանին

Երկուշաբթի 1 Մայիս 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեցՀայաստան հաստատւած  Սիրիահայ երաժիշտներին:

Սիրիահայ երաժիշտներ՝ Սարգիս Ադամնեանը, Ժորժ Գէորգ Սարգսեանը և Շանթ Դանիէլեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Վարիչ Մարմնի կողմից հրաւիրւել են Իրան, երաժշտական ելոյթ ունենալու Արարատի ձմեռային ընթրիքների (Տնակի) բաժնում: Եռեակ խումբը մասնակցեց նաև Արարատ Մարզաւանի Սասունցի Դաւիթ սրահում տեղի ունեցած Ապրիլեան գլխաւոր ձեռնարկի գեղարւեստական յայտագրին:

Երաժիշտներին ընկերակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Վարիչ Մարմնի անդամներ՝ տիկնայք Մելինէ Ծատրեանը և Անահիտ Նազարեանը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց այցն Առաջնորդարան, զրուցեց նրանց հետ իրենց աշխատանքների մասին և յաջողութիւն մաղթեց երաժիշտներին: