Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՊՐԵ՛Ս ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀԱՅՈՑ

Ապրիլեան այս օրերին, մի անգամ եւս, եւ տարուց տարի աւելի ուժգին թափով մեր ժողովուրդը ապրում է խորհուրդովը իր մէկ ու կէս միլիոն սրբազան նահատակների նահատակութեան խորհուրդով եւ իր ձեռնարկներով, պահանջատիրական քայլարշաւներով, ցուցահանդէսներով, ծաղկեմատոյցներով, երիտասարդական, պատանեկան համերգներով աշխարհին վկայութիւն է տալիս իր լուսաւոր հաւատքին եւ Քրիստոսի հրաշափառ յարութեան հանդէպ ունեցած իր անխորտակելի հաւատքին։

Հայոց Ցեղասպանութիւնը կազմում է Թուրքիոյ ողջ պատմութեան ամենասեւ թւականը. Ցեղասպանութեան օրերին, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան՝ Մորկնթաուն տխուր ու սահմռկեցուցիչ այդ դէպքերը նկարագրել է, որպէս ՛՛ժամանակակից պատմութեան ծանրագոյն յանցագործութիւն՛՛։ ՛՛Մեր ժամանակների ամենասեւ էջերի մէջ դա սեւագոյնն է՛՛ շեշտում է Մուրկնթաուն, որ իր այսօրւայ պետութեան ժառանգորդները դժբախտաբար դեռեւս համարձակութիւնն ու քաջութիւնը չունեն ճանաչելու իբրեւ Հայոց Ցեղասպանութիւն։

Հայոց Ցեղասպանութեան դառնութիւնը ճաշակած եւ սակայն մահւան յաղթելու վճռականութեամբ զինւած հայ ժողովուրդը այսօր հայրենիքում, Արցախում եւ սփիւռքում իր հայրենի սրբազան հողին կարօտ, իր կեանքն է արժեւորում ու իմաստնացնում յամառ ու անտեղիտալի պահանջատիրած պայքարով ՛՛Եղեգնեայ գրչով պայքար՛՛ երգելով։

Ողջ հայութեան սիրտը այս օրերին տրոփում ու շնչում է իր սրբազան նահատակների շունչով ու հոգով։ Աշխարհի բոլոր ցամաքամասերի ամենախուլ անկիւններում ծւարած հայի բեկորները նոր շունչ ու ոգի են առնում եւ հզօրանում իրենց կեանքի գոյապայքարում։ Հայ մանուկը իր անմեղ նայւածքով դիտում է Ցեղասպանութեան խորհուրդը մեր աչքերի առաջ տեսանելի դարձնող յուշակոթողները եւ բռունցքը բարձրացնում է կրկնելով ՛՛Հայաստանը իմն է՛՛, ՛՛Ես Հայաստանի զաւակն եմ՛՛։ Հայ պարմանն ու պարմանուհին աւելի գիտակից ու հաստատակամ քայլերով է քայլարշաւներին մասնակցում։ Հայ երիտասարդն ու երիտասարդուհին իրենց աչքերը յառած Արարատին ու երկու Մասիսների արանքում իրենց պատմական հայրենի գիւղերն ու քաղաքները, գետերն ու դաշտերը, լեռներն ու հովիտները դիտելիս վերանորոգում են, իրենց ուխտը՝ պահանջատիրական իրենց պայքարը աննահանջօրէն շարունակելու մինչեւ երջանիկ այն օրը, երբ երիցս երանեալ սերունդները յաղթական, եռագոյն դրօշը երգելով, տանեն Արարատի բարձունքներուն։

Իր առաքելութեան եւ պատմութեան, ամբողջական պատմութեան գիտակցութեամբ գործող ու պայքարող ժողովուրդը անպայմանօրէն կը կարողանայ իրագործել իր տեսիլքներն ու երազները։ Հաւատք՝ մեր ներկան ուժգնօրէն ապրելու, հաւատարմութիւն մեր անցեալին եւ յոյս ու պայծառ տեսիլք ապագայի նկատմամբ, ահա դաւանանքը իւրաքանչիւր պահանջատէր հայորդու։

Ի տես մեր ժողովրդի խուռներամ մասնակցութեան Աւագ Շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօների եւ Հայոց Ցեղասպանութեան նահատակների ոգեկոչման առիթով կազմակերպւած կրօնական, գեղարւեստական ձեռնարկներուն, պահանջատիրական ու արդարութեան քայլարշաւին սիրտս անհուն ուրախութեամբ եւ հպարտութեամբ լցրեց ու ակամայ նայւածքս երկինք բարձրացնելով ասացի ՛՛ Փառք քեզ Աստւած, փառք քե՛զ, բոլոր բարիքներիդ համար փառք քեզ՛՛ եւ ապա խօսքս քեզ ուղղելով ասում եմ սիրելի ժողովուրդ. Ապրե՛ս, հազար ապրես, ու մնա եւ շարունակիր այդպէս միասիրտ ու միակամ, զգօն եւ արիասիրտ ու միշտ յիշիր անմահանուն բանաստեղծ Աւետիք Իսահակեանի հետեւեալ ոգեշնչող տողերը՝ Արարատը գերեվարողին.-

Հերթը հիմա քոնն է մի պահ

Դու էլ նայիր սէգ ճակատին

Ու անցիր…։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ 

29 Ապրիլ 2017

Թեհրան

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ