Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան հօր Խօսքը Ապրիլ 24, 2017-ի քայլարշաւի աւարտին

Շատ սիրելի եւ թանկագին պահանջատէր հայորդիներ՝

Ողջունում եմ ձեր ներկայութիւնը այստեղ, այս վայրին մէջ, որտեղ հաւաքւել էք ձեր ցասումը, ընդվզումը այտայայտելու մարդկային անարդարութեան դէմ եւ ցեղասպան թուրքի յաջորդը նկատւող, այսօրւայ թրքական հանրապետութեան դեսպանատան առաջ կանգնած, նոյն այդ ցեղասպանութիւնը գործողների ժառանգորդներին ասելու ահաւասիկ մենք կանք: Դու 102 տարի առաջ ուզեցիր որ մենք չլինենք, բայց մենք կանք ահաւասիկ, եկած ենք քեզ յիշեցնելու, որ մենք կանք ու պիտի մնանք եւ դեռ պիտի շատանանք, ոչ միայն այստեղ այլ նաեւ մեր պատմական հայրենիքի ողջ տարածքի վրայ: 

Այս առիթով ուզում եմ սրտանց իմ առաջին խօսքը ուղղել Իրանի Իսլամական հանրապետութեան ողջ ղեկավարութեան, հոգեւոր առաջնորդից մինչեւ ամենահամեստ պաշտօնեան: Որոնք, հակառակ մեր տարածաշրջանում տիրող ահաբեկչական շարժումներին, հակառակ տարածաշրջանում տիրող անորոշութեան, Իրանը պահում են խաղաղ, հանգիստ պայմաններում եւ ահաւասիկ այդ խաղաղացեալ պայմաններում առիթ է տրւել մեզ, որպէսզի գանք այստեղ համախումբ կերպով արտայայտելու այն ինչ որ մենք իբրեւ պահանջատէր ժողովուրդ զգում ենք եւ ապրում: 

Երկրորդ սիրելիներ, իմ խօսքը ձեզի է: Պատանիներ, երիտասարդներ, մեր հայրեր, մայրեր, քոյրեր, եղբայրներ այն ինչ որ քիչ առաջ լսեցինք մեր սիրելի պատգամաւորի խօսքի միջից, պատմական իրողութիւն է հայոց ցեղասպանութեան հետ կապւած: Պէտք է որ մեզանից իւրաքանչիւրի սեփականութիւնը լինի: Այլ խօսքով պիտի կարդանք, իմանանք ու սովորենք թէ ցեղասպանութիւն ասելիս ի՞նչ ենք հասկանում: Թէ ցեղասպան թուրքը 102 տարիներ առաջ ի՞նչ արեց մեր ժողովրդին: Մի պահ մտածեցէք գարնան պայծառ օր էր երբ Աստւած իր արեւը, իր բարիքը ուղարկում էր աշխարհին, երբ մեր ժողովուրդը խաղաղ պատրաստւում էր իր դաշտերը երթալու, երբ հայ աշակերտը պատրաստւում էր դպրոց երթալու, երբ մեր  երիտասարդները պատրաստւում էին իրենց աշխատանքները կատարելու, յանկարծ անմարդկային ոճիրով սնւած թուրք զանգւածը, մի անգամից, ուզեց վերջ տալ այդ ժողովրդին: Եւ ոչ միայն այդ, այլ նաեւ նրան զրկել իր հայրենիքից: Սա ինքնին մի ոճրագործութիւն էր մարդկութեան նկատմամբ, պէտք է իմանանք սա, սիրելիներ: Պիտի իմանանք այս բոլորը որպէսզի չլինի, որ մենք մի օր, Աստւած մի արասցէ, մոռանանք եւ անցեալին թողնենք: Մենք կոչւած ենք, սիրելիներ ամենախոր ձեւով ուսումնասիրելու հայոց ցեղասպանութեան պատմութիւնը: Այդ մեր արեան կանչն է եւ դրանով զօրացած, այնպէս ինչպէս ապրումներով ձեր ձեռքերը բարձրացնում էք ու ասում էք «Մահ Ֆաշիստ Թուրքին», այնպէս էլ ձեր մէջ պիտի լինի այն զգացումը, որ ես ցեղասպանութեան եմ ենթարկւած եւ իմ հայրերը սպանւած են եւ իմ հայրերի հողը իմ ձեռքից առնւած է: Ես ամէն ինչ պիտի անեմ, որպէս պահանջը դրւի իմ այդ հողերին վերատիրանալու համար: Եւ աշխարհում ինչպէս ասել են՝ անկարելի բան չկայ, ամէն ինչ հնարաւոր է: Եւ վերջապէս տեսնում էք թէ ինչպէս դեսպանատան անձնակազմը և ամբողջ թրքական պետութիւնը, նաև այս օրերին վախի մէջ է, տագնապի մէջ է: Մեր հայկական առածը կըսէ. «գող, սիրտը դող» եւ ահաւասիկ գողը որ ներս մտաւ մեր ժողովրդի բնակարաններէն ու բնաջնջել փորձեց մեր ժողովուրդը դողում է, սարսափում է մեր ժողովրդից, որ այսօր մէկ մարդու նման աշխարհով մէկ ոտքի կանգնած է ասելու, որ մենք յարութիւն ենք առել եւ մենք պահանջատէր ենք յանուն մեր նահատակներին: Այո սիրելիներ, հեշտ ճանապարհ չէ որ պիտի կտրենք: Բայց ձեռքբերումները միշտ դժւարութեամբ, պայքարով իրագործւում են: Հետեւաբար հայ լինելը կրկնակ զոհողութիւն է, հայ լինելը կրկնակ նաեւ նւիրաբերում է, եւ վերջապէս հայ լինելը խորհրդանիշ է եւ յարութեան եւ ազնւութեան եւ ինչու չէ ստեղծագործ աշխատանքին ու մանաւանդ հաւատարմութեան:

Ես ուզում եմ իմ խօսքը եզրափակել սիրելիներ հետեւեալ մտածումով. Այսօր մենք ողջ աշխարհում մեր ընդվզումը, ցասումն ենք արտայայտում: Արդ սիրելիներ մենք պէտք է զգօն լինենք, որովհետեւ չարագործ թշնամին ամէն միջոցների դիմում է մեզ հեռացնելու մեր նպատակից: Մեզ հեռացնելու մեր գաղափարական կեանքից եւ ինչու չէ մեր երկրից, ֆիզիքականօրէն բնաջնջելով ամէն տեսակ հետք, որ հայութիւն է եւ հայկականութիւն: Բայց այդ բոլորը կարող է հողի վրայ անել: Բայց միթէ՞ որեւէ մէկը կարող է մեր հոգուց դուրս բերել ամբողջական Հայաստանը: Միթէ՞ որեւէ մէկը կարող է մեր սրտից դուրս բերել մեր նահատակ բանաստեղծների, գրագէտների, մեր ժողովրդի, մեր նահատակների սրբազան կտակը: Ամէն հայի ձեռքի մէջ արիւնոտ սպի մը կայ սիրելիներ: Յարութիւն ենք առած, այո եւ այդ վէրքը դարմնաւած է, սպիացած է բայց արիւնոտ սպի է: Այդ արիւնը պիտի մնայ այնքան ատեն, որքան ատեն չենք կարողացել իրականացնել մեր նահատակների սրբազան կտակը, այսինքն ամբողջական հայութեան մէկտեղումը մեր ամբողջական հայրենիքի հողի վրայ: Հետեւաբար սիրելիներ ամէն վայրկեան ինչպէս եկեղեցում ասացի, մեր հայրենիքին հզօրացումը, մեր սրբազան նահատակների կտակի իրագործման հետապնդումը մեզ համար դաւանանք է: Դաւանանք կը նշանակէ ամբողջութեամբ ընդունւող սկզբունք, որից որեւէ մէկը չի կարող մեզ շեղեցնել: Եւ այդ դաւանանքը մեր կեանքով պիտի  ապահովենք եւ ապրենք: Եւ եթէ կարողանանք այդ ձեւով ապրել եւ գործել վստահ եղէք ու վստահեցնում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, վստահ եղէք, որ մենք անպայմանօրէն կը հասնենք մեր երազների իրականացման: Եւ պիտի կարողանանք փշրել մեզ իրարից անջատող սեւ պատնէշները բոլոր ու պիտի հասնենք սրբազան նպատակին:

Փառք մեր նահատակներին, փառք հազար փառք ձեզ սիրելիներ, որ յարութեան շնչով վերակենդանացած տէր էք կանգնում ձեր իրաւունքներին, տէր էք կանգնում ձեր նահատակների յիշատակների ոգեկոչման եւ ամբողջական յանձնառութեամբ նայում էք Դամաւանդից Արարատ, Արարատից Երեւան, Երեւանից Կարսին, Արտահանին, Մուշին, Վանին, Բիթլիսին, Սասունին, Խարբերդին եւ այդ բոլորին տեսիլքով ու երազներով ուզում էք ձեր կեանքը իմաստացնել:

Աստւած օրհնէ ձեզ: Աստւած անսասան պահէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը իր ողջ ժողովուրդով եւ ղեկավարութեամբ: 

Աստւածային օրհնութիւն ձեր բոլորին: 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ