کتاب نسل کشی ارمنیان ،ریشه ها و پیامدها



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ - ԿԱՐԳ ԹԱՂՄԱՆ

Աւագ Ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան:

Քրիստոս մեր Տէրը, աշխարհ էր եկած հիմնական մէկ նպատակի համար, մարդը փրկել մեղքից ու մահից եւ դա անելու էր փոխանորդական մահով, այսինքն՝ մեր փոխարէն ինքն իրեն որպէս զոհ պատարագելով երկնաւոր Հօրը: Եւ ինչպէս Զատկական գառան արիւնը, որը քսւած էր լինելու տների դռան երկու սեմերին եւ սատակիչը այն տեսնելով անցնելու էր առանց վնասելու եբրայեցիների անդրանիկներին, նոյնպէս էլ Քրիստոս Աստծու անմեղ Գառան արիւնը, որ մեր սիրոյն թափւեց Խաչափայտին վրայ, փրկելու եւ ազատագրելու է բոլոր իրեն հաւատացողներին եւ այն իրենց սրտերում ընդունողներին:

Այս առումով թւականիս 14 ապրիլի Թեհրանի բոլոր եկեղեցիներում, առաւօտեան տեղի ունեցաւ կարգ չարչարանցի, և երեկոյեան ժամը 6:30-ին էլ տեղի ունեցաւ Քրիստոսի թաղման կարգի յիշատակութիւնը: Եկեղեցիների դասի կենտրոնում ծաղիկներով զարդարւած դրւել էին Քրիստոսի գերեզմանը խորհրդանշող սեղանները, որոնց վրայ կային Աւետարանն ու Ս. Խաչը եւ վառւած մոմերը: 

Սրբոց թարգմանչաց եկեղեցում արարողութեան հանդիսապետեց ու յաւուր պատշաճի քարոզեց  Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Սրբոց Վարդանանց  եկեղեցիներում ծխատէր քահանաների հետ միասին արարողութեան մասնակցեցին ու քարոզեցին Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը, առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը և Գերշ. Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com