Հ.Հ. ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ

Շաբաթ 15 Ապրիլ 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը Հ. Հ. Սպորտի նախարարի խորհրդական եւ բասկեթբոլի ազգային հաւաքական կազմի պատասխանատու անդամ՝ պրն. Եղիշէ Դաւթեանին, ընկերակցութեամբ ՀՄԱԿ-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ պրն. Գէորգ Վարդանեանի եւ պրն. Սերժիկ Մեհրաբեանի։ 

Պրն. Դաւթեան ՀՄԱԿ-ի վարչութեան հրաւէրով եկած էր Եւրոպայի բասկեթբոլի առաջնութեանը մասնակցող Հայաստանի Հանրապետութեան վեց թիմերը համալրելու նպատակով Իրանից վեց թեկնածուներ ընտրելու հեռանկարով։

Այցելութիւնը առիթ եղաւ համատեղ զրոյցի մարզական աշխարհում մեր մարզիկների ձեռքբերումներին միջազգային հարթակների վրայ ընդհանրապէս եւ Հայաստանի մարզական կեանքի մասին մասնաւորապէս։ Խօսւեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մարզական աշխարհում ձեռք բերած յաջողութիւնների մասին։