کتاب نسل کشی ارمنیان ،ریشه ها و پیامدها



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ  ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են աօաւօտեան և իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրերայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ:

Վերոյիշեալ երեք հանգրւաններն են՝ վերջին ընթրիքը, Հաղորդութեան (Ս. պատարագ) Խորհրդի հաստատումը վերնատան մէջ, աշակերտների ոտքերի լւացումը, եւ որպէս Կարգ Աւագ Ուրբաթի առաջին մաս՝ Գեթսեմանիում Քրիստոսի ձերբակալութիւնը, իր իսկ աշակերտներից՝ Յուդա Իսկարիովտացու նենգամտութեամբ ու դաւաճանութեամբ:

Թւականիս 13 Ապրիլի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Կարգ Ապաշխարողացը, որը սկիզբ առաւ օրւայ յատուկ ժամերգութեամբ եւ ապա պսակւեց սուրբ պատարագով: 

Նոյն օր երեկոյեան ժամը հինգին եկեղեցիներում տեղի ունեցաւ ոտնալւայի կարգը: 

Քրիստոս իր աշակերտների ոտքերը լւանալուց գլխաւորաբար ուզեց որ նրանք իրենից օրինակւելով, իբրեւ ապագայի առաքեալները եւ քրիստոնէութեան կրօնի եւ Աւետարանի լոյսի տարածիչներն ու քարոզիչները, ամէն բանից առաջ լինեն ճշմարտապէս խոնարհ: Կատարելապէս անտեսեն իրենց եսը եւ դէն գցեն իրենց հպարտութիւնը: Երկրորդ, սովորեն սիրով եւ անշահախանդրօրէն ծառայել միմեանց եւ ուրիշներին: Որովհետեւ իսկական մեծութիւնը, պատիւն ու փառքը, այլ խօսքով քրիստոնեայ մարդու արժանիքը ուրիշներին սիրով եւ ինքնուրացութեամբ շաղախւած ծառայութիւն մատուցելու մէջ է գտնւում եւ ո՛չ թէ ծառայութիւն ընդունելու մէջ: Եւ երրորդ, իրենց կեանքը ապրեն աստւածային մաքրամաքուր սիրով պայմանաւորւած ու յատկանշւած, որպէսզի աշխարհում այդ լինի ցայտուն եւ գերագոյն նշանը իրենց Քրիստոսի հարազատ եւ վաւերական աշակերտութեան ու հետեւորդութեան:

Այս առիթով Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում ոտնալւայի արարողութեան նախագահեց ու հանդիսապետեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց: Իսկ Սրբոց թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում արարողութիւնը կատարեցին եւ այդ առիթով քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը ու Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը:

Իսկ երեկոյեան ժամը 7:30-ին բոլոր եկեղեցիներում սկսւեց օրւայ երրորդ հանգրւանը, որը իբրեւ յիշատակում նւիրւել է Քրիստոսի Գեթսեմանու պարտէզում կրած հոգեկան դառն ու տառապալի ապրումներին, ինչպէս նաեւ տագնապալի աղօթքին եւ վերջապէս դաւաճան Յուդայի ձեռքով մատնութեանն ու հրեայ ամբոխի կողմից ձերբակալման եւ հրէական կրօնական ատեանում կանգնած անարգւելուն, ծաղրւելուն, ձաղկւելուն, արհամարհւելուն, չարչարւելուն, դատւելուն եւ մահւան դատապարտւելուն:

Բազմահարիւր բարեպաշտներ, խուռներամ լցւած էին եկեղեցիներում և մասնակցում էին օրւայ արարողութիւններին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com