Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անդամներն այցելեցին Առաջնորդ Սրբազանին

Հինգշաբթի թւականիս ապրիլի 13-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նորընտիր անդամներին:

Այցելութեանը ներկայ էին պարոնայք՝ Գէորգ Վարդան, Հրաչ Ղարախանեան, Դաւիթ Մարգարեան, Սերժիկ Մեհրաբեան, Արբի Սարգսեան և Ռաֆֆիկ Բաբումեանը, տիկնայք՝ Ժանեթ Թարվերդեան, Լիդա Վարդանեան և օր. Նայիրի Յարութիւնեանը:

Վարչութեան նախագահ պրն. Վարդանը նախ ներկայացրեց նորընտիր անդամներին, ապա ամփոփ զեկուցեց իրենց գործունէութեան մասին:

Առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքները և յոյս յայտնեց, որ նոյն ոգով պէտք է շարունակեն իրենց գործունէութիւնը:

Սրբազան Հայրը, մի անգամ ևս շնորհաւորեց նորընտիր վարչութեանը և յաջողութիւն մաղթեց նրանց իրենց ապագայ աշխատանքների մէջ: