ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 7 դեկտեմբեր 2015-ի տօնն է Ս. Մինասի:

Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին: Արդարեւ այս առիթով համանուն եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ երկուշաբթի 7 դեկտեմբեր, 2015-ին:

 

Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

 Սկիզբ ժամերգութեան` ժամը 9:00-ին

 Ս. Պատարագ` ժամը 10:00-ին

Քարոզ` ժամը 11:00-ին

Մատաղի օրհնութիւն` ժամը 12:00-ին

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու կրօնական արարողութեան եւ Ս. պատարագին հաղորդւելու համար սուրբի յիշատակով եւ վերաթարմացնելու Քրիստոնէական իրենց հաւատքը: