Սրբազան Հօր յղած նամակը

Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն մի ցաւակցական նամակ յղեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ՝ Նորին Սրբութիւն Թաուատրոս Պապին, կիրակի 9 ապրիլ 2017-ի առաւօտեան Ծաղկազարդի պատարագի ընթացքին Թանթա և Ալեքսանդրիա քաղաքներում զոյգ եկեղեցիներում տեղի ունեցած ոճրային պայթումային արարքից զոհւածների համար:

Նամակում Սրբազան Հայրը դատապարտում է ահաբեկչական այդ արարքը և յանուն իր թեմի ժողովականութեան հայ ժողովրդի, իր վշտակցութիւնն ու զօրակցութիւնն է յայտնում Նորին Սրբութեան: