ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ

Դատապարտում ենք Ամերիկեան անարդարանալի եւ միջազգային օրէնքների դէմ եղող ոճրային յարձակումը Սուրիական բանակի զօրակայանների վրայ։ Որեւէ մէկ պետութիւն իրաւունք չունի յարձակւելու մի այլ ազատ, անկախ պետութեան վրայ անհիմն, չստուգւած, յերիւրածոյ ու երեւակայական պատրւակների հիման վրայ։

Կոչ ենք անում խաղաղասէր երկրների ղեկավարութեան դատապարտելու նման արարքներ եւ դատի կանչելու նման արարքների հեղինակները։ Նոյնքան դատապարտելի են սիոնիստական պետութեան, թրքական եւ Սէուդի Արաբիայի եւ այլ արեւմտեան ու արաբական պետութիւնների հակա սիրիական կեցւածքները։

Կոչ ենք անում նաեւ ամերիկացի խաղաղասէր ու պատերազմն ու բռնութիւնը դատապարտող խոհեմ ժողովրդին, դատապարտելու պրն. Թրամբին ռազմական յայտարարութիւններն ու նրան հրաւիրելու խաղաղասիրական միջոցներով եւ երկխօսութեամբ հարցերը քննելու եւ նրանց լուծում գտնելու։ Միւս կողմից զօրակցում ենք Սիրիայի ազնիւ ժողովրդին եւ պետութեան ու թելադրում օտարերկրեայ պետութիւններին չհովանաւորել ահաբեկչական շարժումները։

Աղօթում ենք աշխարհի եւ յատկապէս մեր տարածաշրջանի երկրների խաղաղութեան համար։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ