کتاب نسل کشی ارمنیان ،ریشه ها و پیامدها



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի 5 Ապրիլ 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Միջին Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիների Միութեան խորհրդի նախագահ վերապատւելի Մկրտիչ Գարակէօզեանն ու իր ընկերակիցները վերապատւելիներ Սերգէյ Շահվերդեան, Միշէլ Աղամալեան եւ Սելիմ Սապանճին։

Վերապատւելի Գարակէօզեանը Թեհրան է եկել նախագահելու համար Վազրիկ ՍաՖարեանի վերապատւելի ձեռնադրութեան արարողութեան։

Սրբազան հայրը, որ երկար տարիներից ի վեր բարեկամական յարաբերութեամբ կապւած է վերապատւելի Գարակէօզեանին, ջերմօրէն ողջունեց իր հիւրերին եւ բարի կեցութիւն մաղթեց իրենց։ Այնուհետ բարեկամական զրոյց ունեցան իրար հետ, որի գլխաւոր թեման միջ-եկեղեցական յարաբերութիւններն ու Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութեան լայնախոհ ու բարեկամական վերաբերմունքն էր։

Ընդունելութեան ընթացքին հիւրերին միացան հիւրաբար Թեհրան գտնւող Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններ՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանն ու Հոգշ. Տ. Արտաւազդ Աբղ. Շարոյեանը եւ առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com