Հոգեհանգստեան Արարողութիւն Թեհրանի բոլոր եկեղեցիներում

Այսու յայտարարում ենք մեր ժողովրդի զաւակներին, թէ  յառաջիկայ ուրբաթ 7 ապրիլի 2017-ի առաւօտեան յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի Թեմիս բոլոր եկեղեցիներում կատարւելու է հոգեհանգստեան արարողութիւն, 2016-ի ապրիլի քառօրեայ պատերազմին նահատակւած հայ զինւորների հոգիների խաղաղութեան համար:

Ուստի, եկէք ներկայ գտնւենք արարողութեանը եւ մեր անմահ նահատակների հոգիների հանդէպ մեր ազգային ու եկեղեցական պարտականութիւնն կատարենք հաւատքով, աղօթական հոգով, գիտակցութեամբ եւ ամենայն պատասխանատւութեամբ: