Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Թւականիս երեքշաբթի Մարտի 28-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Սմբատ Յակոբեանին:

Պրն. Սմբատն եկել էր շնորհակալութիւն յայտներլու Սրբազան Հօրը, Էսփինաս հիւրանոցում Յակոբեան առևտրա-արդիւնաբերական հաստատութեան նոր վաճառատան պաշտօնական բացման ներկայ գտնւելու և բացումը կատարելու համար:

Այդ առիթով պրն. Յակոբեանն իր խորին երախտագիտութիւնը յայտնեց Առաջնորդ Սրբազանին և արևշատ օրեր, քաջ առողջութիւն և համբերութիւն մաղթեց:

Սրբազան Հայրն էլ իր հերթին աստւածային օրհնութեամբ նորանոր յաջողութիւններ  մաղթեց պրն. Յակոբեանին և հայցեց Աստծու պաշպանութիւնն ու հովանին: 

Հանդիպումը առիթ եղաւ նաև խօսելու զանազան հարցերի և յատկապէս գաղութը յուզող երևոյթների մասին: