«Վալի Նեմաթան» Հաստատութեան Ներկայացուցիչներն այցելեցին Սրբազան Առաջնորդին

Հինգշաբթի մարտի 16-ի առաւօտեան, Թեհրանի քաղաապետարանի մասնաճիւղերից՝ «Վալի Նեմաթան» Հաստատութեան ներկայացուցիչներն այցելեցին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Ներկայացուցիչներն ընդհանրապէս բացատրութիւններ էին տալիս իրենց կենտրոնի ծրագրերի վերաբերեալ և կարիքաւորներին օժանդակելու միջոցների մասին: 

Այցելութեանը ներկայ էին Թ.Հ. Թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի անդամ՝ պրն. Մայիս Մինասեանը նաև Թ.Հ.Թ.-ի անդամ և սոյն մարմնի կապ՝ պրն. Սերոժ Մատթէոսեանը, որոնք իրենց հերթին բացատրութիւններ տւեցին սոյն մարմնի աշխատանքների մասին, որոնք կատարւում են հայ կարիքաւոր ընտանիքներին օժանդակելու համար:

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց ներկաներին, մեծապէս գնահատեց կենտրոնի աշխատակազմին, քաջալերեց եւ յաջողութիւն մաղթեց իրենց մարդասիրական և աստւածահաճ աշխատանքների համար: