Երեքշաբթի 14 մարտ 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Հ.Մ. «Սիփան» Միութեան նորընտիր Վարչութեան անդամներից՝ տիկնայք՝ Իվետ Մատթէուսեան և Յասմիկ Աբրահամեանին, պարոնայք՝ Մասիս Աբրահամեան, Արին Միրզայեան, Մասիս Ֆալլահ և Արգին Մատթէոսեանին:
Վարչութեան անդամները եկած էին ներկայանալու Սրբազան Հօրը և իր օրհնանքն ստանալու իրենց աշխատանքների համար:
Սրբազան հայրը նախ շնորհաւորեց նորընտիր վարչութեանը, յաջողութիւն մաղթեց և թելադրեց, որ համատեղ ու համբերատար աշխատանքով իրենց առաքելութիւնը շարունակեն, նախանձախնդիր լինելով միութենականների ազգային և հոգևոր դաստիարակութեան հաւասարապէս: