ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի Թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի կողմից ընտրւած գործադիր իշխանութեան երեք մարմինները՝ Կրօնական եւ Թեմական Խորհուրդներն ու Հաշւեքննիչ Մարմինը, հրաւէրով թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, գումարեցին իրենց անդրանիկ նիստերը նախագահութեամբ Առաջնորդ Սրբազան հօր եւ ներկայութեամբ Պատգամաւորական Ժողովի ատենապետների Տիարք ԺոզէՖ Մեհրաբեանի եւ Վահիկ Աղաքեանի երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերը 7- 8 մարտ 2017-ին եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ ձեւով`Ա.- ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

- Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեան` Ա. Ատենապետ

- Արժ. Տ. Վարազդատ Աւ. քհնյ. Տէրտէրեան` Բ. Ատենապետ

- Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեան` Ա. Ատենադպիր

- Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեան` Բ. Ատենադպիր

- Արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեան` Խորհրդական

- Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեան` Խորհրդական

- Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեան` Խորհրդական

Բ.- ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

- Տիար Ռոբերթ Բէգլարեան` Ա. Ատենապետ

- Տիար Վարուժ Յովհաննիսեան` Բ. Ատենապետ

- Տիկին Արմինէ Սէթխանեան` Ա. Ատենադպիր

- Տիար Արմէն Խաչիկ Սիմոնեան` Բ. Ատենադպիր

- Տիար Վարդգէս Եդգարեան` Նիւթականի պատասխանատու

- Տիար Սերոժ Մատթէոսեան` Խորհրդական

- Տիար Զօրիկ Կարապետեան`Խորհրդական

- Տիար Արա Գալստեան` Խորհրդական

- Տիար Քրիստ Արզումանեան` Խորհրդական

- Տիար Հարմիկ Աւետեան` Խորհրդական

- Տիար Արամ Նոշադեան` Խորհրդական

Գ.- ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄԻՆ

- Տիար Ռուբիկ Բալալեան` Ա. Ատենապետ

- Տիար ՌաՖիկ Բէգիջանեան` Բ. Ատենապետ

- Տիար Արին Խոսրովեան` Ա. Ատենադպիր

- Օրդ. Անի Իսկանդարեան` Բ. Ատենադպիր

- Տկն. Լեռնիկ Քէշիշեան` Խորհրդական

- Օրդ. Գիլդա Իսրայէլեան` Խորհրդական

- Տիար Զօրիկ Ֆարհադեան` Խորհրդական

- Տիար Արթուր Ջաղացպանեան` Խորհրդական

- Տիար Արմիկ Ղազարեան` Խորհրդական

Յընթացս գումարած նիստերին Առաջնորդ Սրբազան հայրն ու Պատգամաւորական Ժողովի ատենապետը շնորհաւորեցին նորընտիր կազմերը, ազգօգուտ եւ եկեղեցաշէն գործունէութիւն մաղթեցին յիշեցնելով, որ համագործակցութիւնն ու փոխադարձ վստահութիւնը, սէրն ու յարգանքը պէտք է լինեն մեր գործունէութեան ուղենիշը։