Արևագալի Արարողութիւնը Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում

Մեծ պահոց առաջին շաբաթից, երեքշաբթի 28 փետրւար 2017-ից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում կատարւել են առաւօտները՝ Արևագալի եւ երեկոները՝ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ:

Երեքշաբթի 28 Փետրւար 2017-ի առաւօտեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում կատարւեց Արևագալի ժամերգութիւն:

Յաւարտ ժամերգութեան, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանն անդրադարձաւ Մեծ Պահքի հոգևոր իմաստին, թէ ինչպէս քառասունօրեայ պահեցողութեան շրջանը հոգևորապէս հաւատացեալի համար խորհրդանշում է՝ իմանալի Եգիպտոսից ելքը և մեղքի թոթափումով, Աստծու պատւիրանների կատարմամբ Աստծու խոստացած երկիր՝ Աստծու արքայութեանը երկարող, հոգևոր ճամբորդութիւնը: