Մարիամ Հաստատութեան Տղայոց և Օրիորդաց բաժինների աշակերտները միատեղ այցելեցին թիւ 116 հրշէջ կայան

Շաբաթ 2017 թւականի փետրւարի 4-ին, Մարիամ Հաստատութեան Տղայոց բաժնի 4-րդ, 5-րդ և 6-րդ նաև Օրիորդաց բաժնի 6-րդ դասարանի աշակերտ-աշակերտուհիներն այցելեցին Միրդամադի թիւ 116 հրշէջ կայանը, ցաւակցելու և յարգանքի տուրք մատուցելու:

Աշակերտները ծաղկեփունջ նւիրեցին հրշէջներին և ունկնդրեցին հրդեհային անվտանգութեան մասին տւած խորհուրդներին։ Կամաւոր հրշէջ՝ Հայբերդ Աւանէսեանը նաև ներկայ էր և բարձր գնահատեց իր հրշէջ ընկերների կատարած մարդասիրական ծառայութիւնները։ Իսկ գլխաւոր հրդեհաշէջը յոյս յայտնեց, որ աշակերտներն աշխուժութեամբ կը շարունակեն իրենց ուսման երթը բարձրագոյն կրթութեան հասնելու նպատակով, որպէսզի 'Պլասկօ' -ի նման եղերական արկածներ էլ երբեք չպատահեն։ Ցաւօք, Միրդամադի թիւ 116 կայանի նախորդ գլխաւոր հրդեհաշէջը զոհւել է Պլասկօ-ի հրդեհում, թողնելով 8-ամեայ դուստր։"

Մարիամ (տղայոց) Հաստատութեան Ծնողական Խորհուրդ