Ն.Գիւլբենգեան դպրոցի աշակերտների Այցը՝ Հրշէջ Կայան

Ն. Գիւլբենգեան դպրոցը, թւականիս յունւարի 19-ին  «Փլասկօ» առևտրական կենտրոնում տեղի ունեցած աղէտի զոհերի յիշատակը յարգելու և հրշէջ-փրկարարների աշխատանքը մեծարելու նպատակով, կազմակերպեց հետևեալ աշխատանքները՝

- Նկարչութեան ցուցահանդէս դէպքի մասին յունւարի 21-ից մինչև փետրւարի 1-ը, 

որտեղ այցելեց նաև Թեհրանի 6-րդ շրջանի 3-րդ թաղամասի քաղաքապետը:

Աշակերտների նկարչութիւններից պատրաստւեց մի գեղեցիկ գրքոյկ, որի առաջին էջում դպրոցի տեսչութեան և ուսուցչական կազմի ցաւակցական պատգամը նաև տեղադրւեց:

-Յունւարի 31-ին դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները, ծնողական խորհրդի և ուսուցիչների հետ միասին այցելեցին «Բեհջաթ աբադ»-ի հրշէջ կայան, ծաղիկներ և պատրաստած գրքոյկները նւիրեցին հրշէջներին և գնահատեցին նրանց կատարած զոհաբերութիւնները:

«Ն. Գիւլբենգեան» դպրոցի փոխտեսչուհի