Ուրախութեամբ յայտնում ենք, որ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրան է գտնւում Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, տօնական այս օրերը մեզ հետ անց կացնելու համար:
Սրբազան Հայրը պիտի պատարագի այսօր Ճրագալոյցին Ս. Սարգիս եկեղեցում, իսկ Ս. Ծննդեան օրը Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում:
Շաբաթ, յունւարի 7-ին, Մեռելոցի օրն էլ Նոր Բուրաստանի Ս. Ստեփաննոս Մատռում:
Բարի կեցութիւն և յաջողութիւն ենք մաղթում Սրբազան Հօրը: