Մենք ջերմօրէն ողջունում ենք ԱՄՆ-ի Կոնգրեսի ճիշտ եւ արդար որոշումը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով:
Մենք ջերմօրէն ողջունում ենք ԱՄՆ-ի Կոնգրեսի ճիշտ եւ արդար որոշումը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով:
Գնահատելի է Կոնգրեսի որոշումը, որն արդիւնքն է բազմակողմանի եւ խոր ուսումնասիրութեան, եւ որտեղ յիշատակւում են բոլոր գլխաւոր երկրների ղեկավարները, ովքեր ճանաչել էին Հայոց Ցեղասպանութիւնը:
Այս առիթով ուզում ենք մեր անհուն սէրը եւ գնահատանքը յայտնել ԱՄՆ-ի Հայ Դատի բոլոր պատասխանատուներին, որոնք հսկայ ճիգ են թափել այս որոշման յանգեցման համար:
Մենք ազգովի այսօր ուրախ ենք, որ ի վերջոյ կամաց-կամաց ժողովուրդները անդրադառնում են Հայոց Ցեղասպանութեան իրականութեանը:
Յանուն իրանահայութեան եւ յատկապէս թեհրանահայ համայնքի, մէկ անգամ եւս մեր գնահատանքը եւ օրհնութիւնն ենք յայտնում Հայ Դատի զինւորներին, որտեղ որ կան:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ