Ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ այս օրերին հիւրաբար Թեհրան է գտնւում Արժ. Տ. Ներսէս Աւ. Քհնյ. Ներսիսեանը:
Արժանապատիւ Տէր հայրը երկար տարիներ աշխատել է Անգլիոյ բրիտանական գրադարանի Արեւելագիտութեան բաժնում իբրեւ տնօրէն եւ գիտաշխատող:
Իր կեցութեան շրջանին Արժանապատիւ Տէր հայրը ընդառաջելով մեր խնդրանքին պատարագելու եւ քարոզելու է Թեհրանի մեր եկեղեցիներում հետեւեալ օրերին՝
- 16 հոկտեմբեր 2015 Սրբոց Թարգմանչաց եկեղեցում
- 18 հոկտեմբեր 2015 Ս. Սարգիս եկեղեցում
- 23 հոկտեմբեր 2015 Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու կրօնական արարողութեան եւ լսելու Արժանապատիւ Տէր հօր քարոզը: