Հինգշաբթի յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Թունեան» Տարրական Դպրոցի 60-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամների ներկայացուցիչներին:
Յանձնախմբի անդամներն են տիկնայք՝ Հելէն Առաքելեան, Հերմինէ Խեչումեան, Վերժիկ Թահմազեան, Սևանա Միրզախանեան, Առլետ Քեշիշեան, Շաքէ Աւետեան և պարոնայք՝ Հրանդ Ներսիսեան, Ժոզեֆ Մեհրաբեան և Ալֆրեդ Մսրխանեանը:
Յանձնախումբը եկած էր Սրբազան Հօր հովանաւորութիւնը խնդրելու դպրոցի 60-ամեակը տօնելու առիթով:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց 60-ամեակը տօնելու գաղափարը և իր հերթին խորհուրդներ տւեց, թելադրելով, որ այս միջոցառման կապակցութեամբ գրւելիք գիրքը, պէտք է լինի բովանդակալից, պատմական ճշգրիտ տեղեկութիւններով յագեցւած: