Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:
Կիրակի, 9 ապրիլ 2023 թւականին, մեր Փրկիչ՝ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի առիթով Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց թեմիս բոլոր եկեղեցիներում։
Շաբաթ, 8 ապրիլ 2023 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց ճրագալոյցի Ս. Պատարագ, որին յաջորդեց մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը:
Ուրբաթ, 14 ապրիլի 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Ս. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի Անզալի կատարած այցի ընթացքում, ծանօթացել է շրջանի Ս. Աստւածածին եկեղեցու յարակից շէնքում բռնկւած հրդեհի պատճառած վնասներին:
«ԱԼԻՔ»-Անզալիի Սուրբ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող Հայոց ազգ. Առաջնորդարանի շէնքում բռնկւած հրդեհի մասին ընթերցողը տեղեկացւել էր թերթիս թէժ գծի վրայ կատարւած տեղեկատւութեամբ: Եկեղեցին գրանցւած է Իրանի Ազգային մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան ցուցակում, իսկ յարակից տարածքը եւս, որը շուրջ 140 տարւայ անցեալ ունի, եւ կրում է նոյն շինարարական յատկանիշերը, եւ պատրաստւում էր գրանցւելու նոյն ցուցակում, հրդեհի հետեւանքով կրել է ծանր վնասներ:
Հաշււած օրեր են մնացել Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 108-րդ տարելիցին, եւ իր աշխատանքներն է շարունակում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանք կոչւած Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցը ոգեկոչող Կենտրոնական յանձնախումբը:
Երեքշաբթի, 11 ապրիլ 2023 թւականին, Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Արսէն Աւագեանը պաշտօնական այցով այցելեց Ազգային Առաջնորդարան:
Աւագ Ուրբաթը Յիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելութեան, մահւան ու թաղման յիշատակութեան օրն է: Այդ օրը առաւօտեան շատ կանուխ եկեղեցիներում կատարւում է Խաչելութեան կարգ, որի ընթացքում կարդացւում են Յիսուսի` Պիղատոսի մօտ տարւելու, Գողգոթայի վրայ խաչւելու, մահւան, արեւի խաւարման աւետարանական հատւածները:
Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան տօների առիթով, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընդունել է շնորհաւորանքի այցելութիւններ:
«Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ երրեակ լոյսովն եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան Յարուցեալն ի մեռելոց Քրիստոս»։
Շարական