Այսու, Թեհրանի մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, սրտի վիրահատութիւնը բարեյաջող անց կացնելուց և քանի օրեր հիւանդանոցում բժշկական հսկողութեան տակ մնալուց յետոյ, չորեքշաբթի, հոկտեմբերի 9-ին, դուրս գրւեց հիւանդանոցից և արդէն իր բնակարանում կը շարունակի ապաքինման շրջանը:
Բժիշկների յորդորմամբ, առայժմս չի թոյլատրւում Սրբազան Հօր տեսակցութիւնը:
Հաճեցէք աղօթել Առաջնորդ Սրբազանի շուտափոյթ առողջութեան համար:
Դիւան Ազգային Առաջնորդարանի Թեհրանի Հայոց Թեմի