Երկուշաբթի մայիսի 20-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Նայիրի» Միութեան վարչութեան անդամների ներկայացուցիչներին:
Անդամները եկել էին Սրբազան Հօր հետ խորհրդակցելու պրն. Սեդրակ Նազարեանի մեծարման ձեռնարկի կապակցութեամբ:
Սրբազան Հայրը գնահատեց վարչութեանը, իրենց այս նախաձեռնութեան համար և ուղղութիւններ տւեց իրենց, որպէսզի պարտ և պատշաճ ձևով կատարեն մեծարման ձեռնարկը: