Չորեքշաբթի, մարտի 13-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ Կանանց Եկեղեցասէր Միութեան նորընտիր վարչութեան անդամներին:
Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու և լսելու իր թելադրութիւններն ու յորդորները:
Սրբազան Հայրը շնորհաւորեց նորընտիր վարչութեանը և յաջողութիւն մաղթեց իրենց եկեղեցանւէր գործունէութեան համար:
Վարչութիւնը որոշել է այս տարի միութեան հիմնադրման 90-ամեակը տօնել:
Այդ առիթով Սրբազան Հայրը թելադրեց յատուկ յանձնախումբ կազմել, որպէսզի պատշաճ ձևով նշեն միութեան հիմնադրման 90-ամեակը: