Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 26 փետրւար 2019 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան որով եւ քահանայից:
Այս առիթով, երեքշաբթի 26 փետրւար 2019-ին հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում։
Պատարագելու և յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը։
Սկիզբ ժամերգութեան` ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի` ժամը 10:00-ին
Քարոզ` ժամը 11:00-ին
Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու Ղեւոնդեանց քահանայից նահատակութեան խորհրդով: