Շաբաթ, դեկտեմբերի 23-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Հայաստան Առեւտրական Պալատի նախագահ՝ պրն. Հերւիկ Եարիջանեանին և վարչութեան անդամներին:
Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց կազմին, և յորդորեց աւելի աշխոյժ լինել իրենց աշխատանքի մէջ, որպէսզի երկու հարևան երկրների առևտրական կապերն աւելի զարգանան և աւելի արդիւնաւէտ դառնան: «Հարևան երկու երկրների յարաբերութիւնների զարգացումը վսահաբար կը նպաստի տարածաշրջանի խաղաղութեան ամրապնդման», ասաց Սրբազան հայրը, «նաև մեր գաղութի կեանքի առաւել աշխուժացման»։