Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գիւղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամեակին նւիրւած սուրբ պատարագին եւ տօնական միջոցառումներին:
Ծրագրին ներկայ էր նաևԱրցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը:
Արցախի Հանրապետութիւնում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած աւանդի համար եւ Գանձասարի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամեայ յոբելեանի կապակցութեամբ նախագահ Սահակեանը Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարեանին, բարերարներ Վարուժան Բաղրամեանին եւ Արամ Ֆրանկեանին պարգեւատրել է «Երախտագիտութիւն» մեդալով:
Միջոցառումներին ներկայ էին նաև ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը, պաշտօնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփիւռքից, հիւրեր արտերկրից:
Քաղւած «Ալիք» օրաթերթից