Երեքշաբթի յուլիսի 4-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի 75-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամների ներկայացուցիչներին:
Ժողովին ներկայ էին մանկապարտէզի տեսչուհի՝ տկն. Այրինա Նորաւեանը և տօնակատարութեան յանձնախմբի անդամներից՝ տիկնայք Արմինէ Սէթխանեան և
Մելինէ Ստեփան Լազարեանը և պրն.Վահէ Տէր Պետրոսեանը:
Յանձնախումբը եկած էր Սրբազան Հօրը զեկուցելու մանկապարտէզի 75-ամեակի առիթով կազմակերպւելիք ձեռնարկների մասին:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց 75-ամեակը տօնելու գաղափարը և իր հերթին խորհուրդներ տւեց, շեշտելով ազգային մանկապարտէզների կարևոր դերը մեր նոր սերնդի, յատկապէս մանուկների ազգային եւ քրիստոնէական առողջ դաստիարակութեան մէջ։