Շաբաթ, նոյեմբերի 3-ի կէսօրին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հանդիպում ունեցաւ Թեհրանի մեր եկեղեցիների եկեղեցական Խորհրդների ատենապետների հետ:
Հանդիպմանը քննարկւեց եկեղեցիների ներքին կեանքի հետ կապւած հարցեր, դպրաց դասերի և երգեցիկ խմբերի գնահատման կերպերի և ձևերի մասին:
Խօսւեց նաև Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով նւէրների միաձևութեան անհրաժեշտութեան մասին:
Սրբազան Հայրը կարևորութեամբ նշեց, որ ներկայ տնտեսական անսպասելի և դժւարին պայմաններում պիտի փորձենք հնարաւորութեան սահմանների մէջ մեր ծախսերը վերանայել, փորձել բարերարներ գտնել, յատկապէս եկեղեցիների բարեզարդման աշխատանքների համար: