Թեհրան ուղևորւած Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Իրանի հետ բարեկամութեան խմբերի պատւիրակութիւնը, երկուշաբթի հոկտեմբերի 22-ի երեկոյեան, այցելեց Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի:
Պատւիրակութեանը մաս էին կազմում Ֆրանսիայի Սենատում Իրանի հետ բարեկամութեան խմբի նախագահ՝ պրն. Ֆիլիպ Բոնքարը և Ֆրանսիայի Ազգային ժողովում Իրանի հետ բարեկամութեան խմբի նախագահ՝ տկն. Դելֆին Օն:
Պատւիրակութեանը դիմաւորեցին Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական մարմնի ներկայացուցիչները:
Այցի ընթացքում Թ.Հ.Թ. Յարաբերական մարմնի ներկայացուցիչները պատւիրակութեանը հակիրճ տեղեկութիւններ փոխանցեցին իրանահայ համայնքի և Հայոց Առաքելական Ս. Եկեղեցու մասին: