Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ շաբաթ հոկտեմբերի 8-ին 2022թ. տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով շաբաթ հոկտեմբերի 8-ի առաւօտեան ժամը 10-ին, Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ.
Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը.
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Սկիզբ պատարագի ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին
Ուստի սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին, որ ներկայ գտնւեն վերոյիշեալ հոգեպարար արարողութեանց, լիցքաւորւելու եւ հաղորդւելու Սրբոց Թարգմանչաց խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ