Երեքշաբթի, թւականիս յունիսի 9-ին ժամը` 8:30-ին, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցում, նոյն դպրոցի ծնողական խորհրդի հրաւէրով կայացաւ հանդիպում Կրթական խորհրդի անդամների հետ:
Հանդիպմանը ներկայ էին՝ Կ.Խ.-ի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, դպրոցի կապ՝ Խաչատուր Խաչատրեանը, դպրոցի տնօրէն՝ Նազարին, փոխտեսուչ՝ Նորվան Միքայէլեանը, Ռոդրիգ Մանգասարեանը և ծնողական խորհրդի անդամները:
Հանդիպման ընթացքում քննարկւեցին մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք էին՝ դպրոցը համակարգիչային սարքերով համալրելու, տեխնիկապէս զինելու և հնարաւորինս ժամանակին որակեալ ուսուցիչներով ապահովելու հարցերը:
Խորհուրդս յորդորեց դպրոցի տեսչին ակտիւօրէն հետևելու այս հարցերին, որպէսզի մինչև նոր ուսումանական տարւայ սկիզբը, դպրոցը յագեցած լինի համապատասխան սարքերով և մասնագէտներով: Պրն. Նազարին էլ իր հերթին ասաց, որ արդէն վերոնշեալ հարցերի վերաբերեալ նամակագրութեամբ դիմել է 8-րդ շրջանի կրթադաստիարակչական կենտրոն: Թէ՛ Կրթական խորհրդի կապը, և թէ՛ դպրոցի տեսուչը կը հետևեն դրանց շուտափոյթ կարգաւորմանը:
Ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի խօսքով. «Նմանատիպ մտերմիկ հանդիպումները առիթ են ընձեռում, դպրոցներում առկայ հարցերի, խնդիրների աւելի խորքային ուսումնասիրութիւնների և շուտափոյթ լուծումներ գտնելու հնարաւորութիւն են տալիս»:
Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ