Երկուշաբթի, 31 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ամանորեան շնորհաւորանքներ:
Սրբազան Հայրը նախ ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի տնօրէնուհի՝ տկն. Անգինէ Մարգարեանին և կենտրոնի հոգեբան ու փոխ տնօրէնուհի՝ տկն. Վանուշ Թևանեանին։
Ամանորեան շնորհաւորանքների առիթով Սրբազան Հօրն այցելեց նաև «Ակունք» պարախմբի պարուսոյց՝ Կարինէ Մանուչեհրեանը:
Սրբազան հայրն իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց այցելուներին, քաջալերելով նրանց իրենց տարած եւ տանելիք աշխատանքների համար: