Երկուշաբթի յուլիսի 16-ի միջօրէին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և Լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:
Պրն. դեսպանը եկած էր դարձեալ շնորհաւորելու Սրբազան Հօրը, իր քահանայական ձեռնադրութեան 50-ամեակի առիթով:
Հանդիպումն առիթ եղաւ նաև խօսելու Հայաստանեան յետ մետաքսեայ յեղափոխութեան երկրից ներս տեղի ունեցած դրական երևոյթների մասին: