Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 25 դեկտեմբեր 2017-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Արդարեւ, այս առիթով, երկուշաբթի 25 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան Ս. Գէորգ Եկեղեցում հանդիսաւոր ս. պատարագ է մատուցւելու:
Սկիզբ ժամերգութեան` ժամը 9:00
Սկիզբ ս. Պատարագի` ժամը 10:00
Քարոզ` ժամը 11:00
Յաւարտ ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի տէր հանգուցեալ սարկաւագների, դպիրների եւ երգեցիկ խմբերի հանգուցեալ անդամ-անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:
Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, ներկայ լինելու ս. պատարագին, հաղորդւելու համար Ս. Ստեփանոսի նահատակութեան խորհուրդով: