Երեքշաբթի սեպտեմբեր 12, 2017 թւականի առաւօտեան, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի ժողով և քահանայից հաւաք:
Ժողովի ընթացքին Սրբազան Հայրը քահանայ հայրերին փոխանցեց ծխական նոր բաժանումների պատկերը: Միաժամանակ յայտնելով, որ Կրօնական Խորհրդի և Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցական խորհրդի հետ խորհրդացելուց յետոյ, Արժ. Տ. Յակոբ քհն. Քէշիշեանին նշանակեց որպէս հոգևոր հովիւ Ս. Աստւածածին եկեղեցում:
Ժողովին խօսւեց նաև մեր կրօնական արարողութիւնների ուղիղ կատարման, համաձայն Մաշտոցի (Մաշտոցն այն գիրքն է, որ բովանդակում է կրօնական մեր արարողութիւնները ընդհանրապէս):