Չորեքշաբթի թւականիս օգոստոսի 16-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Վարչութեան ներկայացուցիչներին, ատենապետ՝ պրն. Նժդէհ Մութաֆեանին և ատենադպիր՝ տկն. Թայիկ Տէր Դանիէլեանին:
Միութեան անդամները, դպրոցների նոր տարեմուտի առիթով իրենց մտահոգութիւնները յայտնեցին Սրբազան Հօրը նաև պատրաստակամութիւն յայտնեցին համագործակցել շրջանի հայոց ազգային դպրոցների՝ Ն. Գիւլբենգեան, Մարի Մանուկեան, Արաքս և Գոհար, կրթական կեանքի մէջ:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց նախանձախնդրոթիւնը և իր թելադրութիւններն արեց յաջողութիւն մաղթելով նրանց, յաւելելով՝ «Ն. Գիւլբենգեան և Մարի Մանուկեան դպրոցները եղել են ու մնում մեր ուշադրութեան կենտրոնում»: